Լրահոս

04.04.2013 20:10


Վլադիմիր Պուտինին Բորիս Բերեզովսկու նամակը փոխանցել է Ռոման Աբրամովիչը

Վլադիմիր Պուտինին Բորիս Բերեզովսկու նամակը փոխանցել է Ռոման Աբրամովիչը

Պարզվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու նամակը փոխանցել է ռուս մեկ այլ օլիգարխ՝ Ռոման Աբրամովիչը։ Բերեզովսկին մեկ նամակ գրել է Պուտինին, մեկ նամակ էլ՝ Աբրամովիչին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ այդ նամակով 13 տարի Լոնդոնում բնակություն հաստատած Բերեզովսկին Պուտինից ներողություն է խնդրել իր բազմաթիվ սխալների համար և խնդրել է Ռուսաստան վերադառնալու հնարավորություն տալ:

Այդ նամակը, սակայն, Կրեմլը հրաժարվում է հրապարակել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը