Լրահոս

04.04.2013 16:15


Անջելինա Ջոլին Աֆղանստանում աղջիկների համար դպրոց է բացել

Անջելինա Ջոլին Աֆղանստանում աղջիկների համար դպրոց է բացել

Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին բարեգործական գործնեությունը շարունակում է:  Այս անգամ նա ֆինանասավորել է Քաբուլի մերձակայքում աղջիկների համար նախատեսված դպրոցի կառուցումը:  Իզուր չէ, որ Ջոլին հենց Քաբուլն է ընտրել. այնտեղ կրթություն ստանում են հիմնականում տղաները, ինչը Ջոլին անարդար է համարում:

Նման դպրոցների կառուցումը շարունակական դարձնելու նպատակով Ջոլին վաճառքի է հանել իր ստեղծած  «Style by Jolie» զարդերի հավաքածուն։ Դրա վաճառքից ստացած ամբողջ եկամուտը դերասանուհին տրամադրելու է  դպրոցների կառուցմանը:    

Այս խորագրի վերջին նյութերը