Աշխարհ

06.04.2013 12:01


Վրաստանում զինծառայության ժամկետը կրճատվել է

Վրաստանում զինծառայության ժամկետը կրճատվել է

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրկին կրճատվել է։ Այն հասցվել է մինչև մեկ տարվա։ Այս մասին օրինագիծը 85 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Վրաստանի խորհրդարանը։

Մինչ այս, Վրաստանում զինծառայությունը 18 ամիս էր։ Այս օրենքի ընդունումից հետո 12 ամիս ծառայությունը կտարածվի նաև արդեն զորակոչված զինծառայողների վրա:

Ի դեպ, հաստատված այս օրինագծով տարկետում կտրամադրվի նաև միասնական քննություններին մասնակցելու դիմում ներկայացրած և դպրոցն ավարտած շրջանավարտներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը