Լրահոս

09.04.2013 16:28


Հայ–թուրքական սահմանի մոտ վթարից թուրք զինծառայողներ են զոհվել

Հայ–թուրքական սահմանի մոտ վթարից թուրք զինծառայողներ են զոհվել

Ապրիլի 8-ին Թուրքիայի և Հայաստանի սահմանի մոտ վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել են թուրք զինծառայողներ, նրանցից երկուսը զոհվել են: Այսօր հիվանդանոցում մահացել են վիրավորված յոթ զինվորներից ևս երկուսը:
Նախօրեին բեռնատար մեքենան բախվել է պարեկային միկրոավտոբուսին, որի արդյունքում վիրավորվել են յոթ զինվորներ: Պատահարը տեղի է ունեցել թուրքական արևելյան Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետի մոտակայքում: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Վիրավորներից երկուսը մահացել են վթարից մի քանի ժամ հետո:

Այս խորագրի վերջին նյութերը