Լրահոս

09.04.2013 17:30


Երկրաշարժ Իրանի Բուշերի ատոմակայանի մերձակայքում. կան զոհեր

Երկրաշարժ Իրանի Բուշերի ատոմակայանի մերձակայքում. կան զոհեր

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Իրանում Բուշերի ատոմակայանի մերձակայքում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է զոհվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Դուբայում, Կատարում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայի որոշ մասերում:

Հաղորդվում  է նաև, որ ատոմակայանի տարածքում ճառագայթային ֆոնը նորմայի մեջ է:

 

Այս խորագրի վերջին նյութերը