Լրահոս

01.07.2009 17:53


Վան Բայբուրդ. «Շիրակ Թորոսյանի հռետորությունը ռուսական էր»

-Կարծում եմ, որ Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան շատ հաջող էր։ Դա բարեկամ նախագահի այց էր բարեկամ երկիր: Եվ, կարծում եմ, հայ-վրացական հարաբերությունների մակարդակը բարձրացել է,- «Նովոստի Արմենիա» մամուլի միջազգային կենտրոնում տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ ասել է Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը։

Վերին Լարսի հսկիչ անցագրային կետի մասին խոսելիս Վան Բայբուրդը նշել է, որ Ռուսաստանը, անցակետը չբացելով, ցանկանում է պատժել թե՛ Վրաստանին, թե՛ Հայաստանին.

-Ինչո՞ւ հարց չենք տալիս, թե ինչու է Ռուսաստանը վերանորոգման պատճառով փակել Վերին Լարսը։ 3 փոքրիկ շինություն վերանորոգելը Ռուսաստանի նման երկրի համար, կարծում եմ, չնչին բան է։ Ուղղակի, ինչ-որ երկիր նպատակ ունի կռվեցնել այս երկու երկրները։ Պետք է օբյեկտիվ լինել։ Ես հասկանում եմ, որ մոտիկ մարդուն ամեն ինչ պետք է ներել, բայց ոչ այնքան, որ մեկի շահի համար կուրորեն ինչ-որ բան անեն։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասել է, որ նա Վրաստանի վերաբերյալ վիրավորական հայտարարություններ անելով՝ աշխատում է հանրության համար.

-Ինչո՞ւ Մերուժան Տեր-Գուլանյանը, Հովհաննես Այվազյանը երբեք նման վիրավորական հայտարարություններ չեն արել։ Շիրակ Թորոսյանի հռետորությունը ռուսական էր։ Հենց այդ պատճառով էլ նրան չթողեցին։ Համեմատեք Ռուսաստանի Դումայի պատգամավորների և Շիրակ Թորոսյանի հռետորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը