Լրահոս

13.04.2013 10:01


Ուսանողը ԱՄՆ առևտրի կենտրոնում անկանոն կրակ է բացել. 2 կին վիրավորվել է

Ուսանողը ԱՄՆ առևտրի կենտրոնում անկանոն կրակ է բացել. 2 կին վիրավորվել է

Քոլեջի ուսանողը անկանոն կրակ է բացել ԱՄՆ Վիրջինիա նահանգի առևտրի կենտրոնում, վիրավորվել է 2 կին։ «Ասոշիեյթեդ փրես»ի փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

Կրակողը՝ 18-ամյա Նիլ Ալամ Մաքինիսը, ձերբակալվել է։ Հանցագործության հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը