Լրահոս

16.04.2013 01:35


Ահաբեկչություն Բոստոնում. կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ (տեսանյութ)

Ահաբեկչություն Բոստոնում. կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ (տեսանյութ)

ԱՄՆ Բոսթոն քաղաքում, որտեղ ընթանում է մարաթոնյան մրցավազքը, երկու պայթյուն է տեղի ունեցել:  ԶԼՄ-ները հայտնում են 3 զոհի և 144 վիրավորների մասին: Վիրավորներից 17-ի վիճակը ծանր է։ Առաջին պայթյունը որոտացել է, երբ վազորդը հատել է եզրափակիչ գիծը, մյուսը՝ րոպեներ անց: Դեռևս ոչինչ չի հաղորդվում է պայթյունի պատճառների մասին:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է 20-ամյա մի երիտասարդի, ով կասկածվում է պայթյունների իրականացման մեջ: Նա Սաուդյան Արաբիայի քաղաքացի է:
Բոսթոնը հայտարարվել է ոչթռիչքային գոտի:
Միաժամանակ հաղորդվում է, որ նոր պայթյուն է եղել, այս անգամ՝ Քենեդու անվան գրադարանի մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը