Լրահոս

02.07.2009 14:24


«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալը տեղյակ չէ

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալը տեղյակ չէ

«Հարավկովկասյան երկաթուղիների» ղեկավարությունը բազմիցս գանգատվել է Հայաստանում ուղևորափոխադրումների փոքր ծավալներից, վաճառված տոմսերի քանակից։ Փոխարենը գնացքներում տեղերը հաճախ տրամադրվում են առանց տոմսերի կամ դրանք վաճառվում են «ձեռքի վրա»՝ թանկ գներով։ Արդյունքում տուժում է սպառողը և մեծանում է չարաշահումների ռիսկը։ Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն ասել է, թե առաջին անգամ է լսում, որ նման փաստեր կան։

«Մեր աշխատանքն այն է, որ տոմսերի վաճառքն իրականանա միայն մեր միջոցով։ Որոշ կառամատույցներում, պատուհանների մոտ նստող տոմսավաճառներ չպահելու համար, մենք ունենք շրջիկ տոմսավաճառներ։ Այդ շրջիկ տոմսավաճառները «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցներն են։ Համենայնդեպս, պետք է լինեն։ Ամեն դեպքում, ես նման դեպքերի մասին չեմ լսել։ Եթե այդպիսի դեպքեր կան, մենք կզբաղվենք դրանցով,- «7օր»-ի հարցին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում պատասխանել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը