Լրահոս

17.04.2013 13:43


Միջոցառում ՄԱԿ-ում

Միջոցառում ՄԱԿ-ում

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը կազմակերպել էր «1000 օր` Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար» խորագրով միջոցառում, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է ազգային մակարդակներում զարգացման նշված նպատակների գործընթացներն արագացնել համաշխարհային աղքատությունը իսպառ վերացնելու համար: 

Միջոցառմանը մասնակցեցին համաշխարհային լրատվամիջոցների, ՀԿ-ների, ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Այս նախաձեռնությանն աջակցության ուղերձներ են հղել հետեւյալ երկրները` Կիպրոսը, Բուլղարիան, Շվեդիան, Ֆրանսիան, Կորեայի Հանրապետությունը, Մոնակոն եւ Հայաստանը: Վերջինս իր ուղերձում նշել է, որ ՀՀ ողջունում է ՄԱԿ-ի ԳՔ այս նախաձեռնությունը եւ ընդգծում կայուն տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությունը` մրցացկության, նորամուծության եւ համահավասար հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Տեղեկանք: 2000թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ պետությունները բարձր մակարդակով Հազարամյակի հռչակագրի ընդունման միջոցով ստանձնել են պարտավորություն մինչեւ 2015 թվականը հասնել Հազարամյակի զարգացման ութ նպատակների կատարմանը: Դրանք են՝ ծայրահեղ աղքատության եւ սովի հաղթահարում, համընդհանուր տարրական կրթության ապահովում, գենդերային հավասարության հաստատում, մանկական մահացության նվազեցում, մայրերի առողջության բարելավում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ պայքար, կայուն զարգացման ապահովում, զարգացման համար գլոբալ գործընկերության ծավալում: 

 

Այս խորագրի վերջին նյութերը