Լրահոս

17.04.2013 14:03


Վահագն Չախալյանը ողջ և առողջ է

Վահագն Չախալյանը ողջ և առողջ է

Ապրիլի 16-ի առավոտյան օգտատեր Ձիռձվելի Լազիկելին ֆեյսբուքյան իր էջում տարածեց ապատեղեկատվություն Վահագն Չախալյանի մահվան մասին, նույն օրը երեկոյան այդ «լուրը» տարածվեց նաև վրացական կայքերում: «Վահագն Չախալյանին մահացած են գտել մահճակալի վրա սեփական բնակարանի ննջասենյակում»,- գրել էր նա «Ֆեյսբուքի» իր էջում:
Այսօր Ձիռձվելի Լազիկելիի վերոնշյալ գրառումը հանվել է ֆեյսբուքից: Վահագն Չախալյանը ողջ և առողջ է: Նա քմծիծաղով է վերաբերվում այդ կարգի ապատեղեկատվություններին.
«Ինչպես կարող եմ վերաբերվել, ինչ–որ մի ֆեյսբուքյան օգտատեր գրել է, իսկ «միշական» թևի լրատվամիջոցները տարածել են: Ավելի շուտ կմեկնաբանեմ այսպես. ուզում են Ախալքալաքում իրավիճակը լարեն, Սահակաշվիլին պատրաստվում էր այսօր այցելել Ախալքալաք, և երևի թե այցից մեկ օր առաջ պատրաստված գործողություն էր»,–ասել Վահագն Չախալյանը «Հարավային դարպաս» կայքի հետ հեռախոսազրույցում:

Այս խորագրի վերջին նյութերը