Լրահոս

17.04.2013 14:15


Բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց

Բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց

Ապրիլի 19–ին՝ ժամը 15–ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց է տեղի ունենալու։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ ցույցի մասին տեղեկացնող էջում, գրված է.

«Երևան քաղաքի անճոռնիացման և քաղաքացիների անխնա թալանի արդյունքում միլիոններ կուտակած Հանրապետական կուսակցությունը և նրա կամակատար Տարոն Մարգարյանը ոչ միայն իրավունք չունեն հայտնվելու Երևանի ավագանիում, այլ նաև անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն տարիներ շարունակ մայրաքաղաքում ծավալած հանցավոր գործունեության համար:
................................................................................
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները հանցագործ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև քաղաքացիներից գողացվածը վերադարձնելու պահանջով քաղաքապետարանի դիմաց կազմակերպում եմ բողոքի ցույց
»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը