Լրահոս

18.04.2013 11:06


Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Ապրիլի 18-ին` ժամը 10:45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում և Աշոցքում ձյուն է տեղում։

Ճանապարհներին իրականացվում են  մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Այս խորագրի վերջին նյութերը