Լրահոս

19.04.2013 12:00


ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ժամանակացույց

ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ժամանակացույց

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր` ապրիլի 19ին, ժամը 19:30ին, Զեյթուն` «Մինաս Ավետիսյանի անվան պուրակում»(Մինաս Ավետիսյան 2-րդ եւ 3-րդ փողոցների միջնամաս)կհանդիպի ընտրողների հետ:

Վաղը` ապրիլի 20ին, ժամը 11:00ին, ՀՅԴ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը կմասնակցի Նոր Նորքի վարչական շրջանում կազմակերպվող քայլարշավին ( երթուղի՝ Նանսենի 13 փողոց - Նոր Նորքի 1-ին զ/ծ-Նոր Նորքի 3-րդ զ/ծ-Նոր Նորքի 6-րդ զ/ծ ):

Նույն օրը, ապրիլի 20ին, ժամը 14:00 Կենտրոն համայնքի Հերացու 20 և 22 շենքերի բակում ընտրողների հեը կհանդիպեն ՀՅԴ նախընտրական շտաբը գլխավորող, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Կիրակի, ապրիլի 21-ին, ժամը 18:00 Էրեբունի վարչական շրջանում (Ազատամարտիկների փողոց,Ազատամարտիկների այգի) ընտրողների հետ կհանդիպեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՅԴ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՕՄ-ի Կենտ. վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը