Լրահոս

21.04.2013 13:29


Հրդեհվել է ԲՀԿ շտաբին կից կառույցը

Հրդեհվել է ԲՀԿ շտաբին կից կառույցը

Ապրիլի 21-ի ժամը 04:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 58 հասցեում հրդեհ է բռնկվել: Նկատենք, որ այդտեղ էր տեղեկայված ԲՀԿ նախընտրական շտաբը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։52-ին, մարվել 05։01-ին: Կրպակում այրվել են պատի և առաստաղի փայտյա կառուցատարրերը (7 քմ):

Մեր տեղեկություններով՝ հրդեհվել է ԲՀԿ շտաբին կից կառույցը, որտեղ կուսակցության ծրագրերն ու բուկլետներն են պահվում։

Այս խորագրի վերջին նյութերը