Լրահոս

21.04.2013 17:26


Ցուցահանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

Ցուցահանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

Ս.թ. ապրիլի 23-ին, ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի կունենա վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն շուրջ քսանհինգ հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով:
Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները:

Այս խորագրի վերջին նյութերը