Լրահոս

21.04.2013 18:30


Շարունակվում է Գյումրու անապահով ընտանիքներին օգնությունը լոսանջելեսյան հեռուստամարաթոնի միջոցներով

Շարունակվում է Գյումրու անապահով ընտանիքներին օգնությունը լոսանջելեսյան հեռուստամարաթոնի միջոցներով
Ներկայացվող տեսանյութը Գյումրու երկու անապահով ընտանիքների մասին է: Առաջին մասում ներկայացնում ենք կույր միայնակ տարեց կնոջը՝ Վարդ Սաֆարյանին: Նրան տնակը քանդվելուց հետո ժամանակավորապես հատկացրել են Գյումրու Բուլվարային թաղամասում երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկի կիսաքանդ բնակարանը: Առանց վերելակի բազմահարկում բնակություն հաստատած կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ ամիս այցելել էին նրան, տեսանյութ էին պատրաստել, ինչպես նաև վճարել էին ջեռուցման մեկ ամսվա վարձավճարը: Սակայն անգամ հնչեցրած ահազանգը չէր օգնել, որ պատկան մարմինները վերականգնեին առաջին կարգի ցմահ հաշմանդամի սոցիալական նպաստը: Նպաստի վերականգնման միակ ճանապարը մնում էր դատականը, որի ծախսերը կրկին իր վրա վերցրեց «Շիրակ կենտրոնը»:

Այս խորագրի վերջին նյութերը