Լրահոս

02.07.2009 20:06


Տեղի կունենա ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը

Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին, Երևանի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը՝ ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հավաքականների միջև: Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, կառավարության անդամներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Այս խորագրի վերջին նյութերը