Լրահոս

22.04.2013 18:20


Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

Պարտատոմսերի տեղաբաշխման  աճուրդներ

Ապրիլի 22-ին տեղի են ունեցել 26  և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2621A134 և AMGT13227135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Տեղաբաշխման ենթակա AMGT2621A134 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 864 մլն դրամ, որից մրցակցային` 842 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 22 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 245 986 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9974 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0497 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:
Տեղաբաշխման ենթակա AMGT13227135 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 724 մլն դրամ, որից մրցակցային` 690 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  34 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 003 595 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8961 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9497 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը