Լրահոս

22.04.2013 20:23


Երևանում տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

Երևանում տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

Երևանում ապրիլի 26-28-ը ԱՊՀ Երկրների Երիտասարդական Միության  նախաձեռնությամբ,   Հայաստանի Հանրապետության կառավարության դահլիճում (հասցե՝ Երևան, Մելիք Ադամյան 1), տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Վրաստանի պատվիրակությունները:

Ծրագիրը ներառում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ «Եվրասիական ինտեգրացիա»-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրները, «Եվրասիական ինտեգրացիա»-ն երիտասարդների աչքերով թեմայի շուրջ: Վերը նշված ծրագրերին մասնակցում են  ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունները, հասարակական ակտիվ գործիչներ, քաղաքական այրեր:

Համաժողովի ընթացքում տեղի կունենա EXPO-2013 (Միասնական տնտեսական գոտի) միջազգային ցուցահանդեսը, որը կդառնա բաց հարթակ` մասնակից երկրների տեխնիկական և տեխնոլոգիական ձեռքբերումները ցույց տալու համար:

Ծրագիրը ներառում է նաև «Ազգերի բարեկամության այգու» ծրագրի շնորհանդեսը:

Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր՝ ստեղծելու մի նոր բազմազգ «Եվրասիական շարժում», որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ: 

Այս խորագրի վերջին նյութերը