Լրահոս

22.04.2013 17:18


Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ

Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ

Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երեւույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: 

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.

• Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ:

• Հեռուստատեսություն եւ ռադիո:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ

Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ

Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից  եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին  համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:

- Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:

- Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:

- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:

Նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի մայիսի 1-ը:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:

Նյութերը կարող են ներկայացվել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» գրասենյակ` ք. Երեւան, Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 416 սենյակ:  

Մանրամասների համար կարող եք զանգել 060 623286 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Այս խորագրի վերջին նյութերը