Լրահոս

23.04.2013 10:20


ԲՀԿ. «Մենք ձեզ հուսախաբ չենք անի, թույլ չենք տա, որ կեղծվի երևանցու քվեն»(տեսանյութ)

ԲՀԿ. «Մենք ձեզ հուսախաբ չենք անի, թույլ չենք տա, որ կեղծվի երևանցու քվեն»(տեսանյութ)

Այսպես ապրել հնարավոր չէ. սա այն հիմնական մտահոգություններից է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավի ամբողջ այս ժամանակահատվածում լսեցին երևանցիներից ու նաև հասկացան, որ նրանց մի ստվար զանգվածը հույսը կապում է մայիսի 5-ին կայանալիք ընտրության հետ: ԲՀԿ անդամները խոստացան հուսախաբ չանել, փոխել իրավիճակը: ԲՀԿ անդամները գրեթե բոլոր վարչական շրջաններում կայացած հանդիպումների ընթացքում եզրակացության եկան՝ չկա խնդիր, որն անգամ այսպիսի բյուջեի պարագայում լուծելի չլինի:
Հերթական հանդիպումը Ջանիբեկյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Լենինգրադյան հասցեներում բնակվող երևանցիների հետ էր:
«Այսօր կա երկու Հայաստան. մեկը մտացածին է, մյուսը՝ իրական ու դժնդակ»,- ասաց Վարդան Օսկանյանն՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընտրությունն այն իրական հնարավորությունն է, որի միջոցով կարելի է հասնել նախանշված նպատակների իրագործմանը: 
«Յուրաքանչյուր երևանցու վճռականությունից ու փոփոխությունների նկատմամբ վստահությունից է կախված մեր երազանքների իրականացումը: Մենք ձեզ հուսախաբ չենք անի: Թույլ չենք տա, որ կեղծվի երևանցու քվեն, իսկ ընտրվելու դեպքում կլինենք յուրաքանչյուր երևանցու գործընկերը»,- ընդգծեցին ԲՀԿ ներկայացուցիչները: 
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ զարմանալի է քաղաքային իշխանությունից լսել, թե խնդիրները արձանագրել են ու պատրաստվում են վերընտրվելու դեպքում լուծել:
Քաղաքապետ ունենալով քաղաքական այլ ուժից՝ ի դեմս ԲՀԿ-ի, հնարավոր է միանգամից լուծել մի քանի խնդիր»,- ասաց ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը՝ առանձնացնելով քաղաքական ու տնտեսական հակակշիռներն՝ իրենց հետևանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը