Լրահոս

23.04.2013 13:16


ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Աջափնյակ վարչական շրջանում երեկ` ապրիլի 22-ին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. կատարվում է հետաքննություն: Ծեծված ակտիվիստ Ալիկ Հախվերդյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Արդյունքում` տուժել է մոտ 27-ամյա Ալիկ Հախվերդյանը: Նա արյունոտված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը