Լրահոս

23.04.2013 20:28


Տարոն Մարգարյանի հանդիպումից առաջ հարձակվել են «iLur.am»–ի լրագրողի վրա

Տարոն Մարգարյանի հանդիպումից առաջ հարձակվել են «iLur.am»–ի լրագրողի վրա

«iLur.am» կայքը տեղեկացնում է, որ քիչ առաջ Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել իրենց լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ է գտնվում Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարրգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար:

Մինչև Մարգարյանի ժամանելը «iLur.am»–ի լրագրողը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները գազելներից փուչիկներ հանում և բաժանում, երբ նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը: Որոշ ժամանակ անց վերջիններս վերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո: 

Այս խորագրի վերջին նյութերը