Լրահոս

24.04.2013 17:43


Բեռնատարը բախվել է ծառին, այն շրջվել է ավտոմեքենայի վրա

Բեռնատարը բախվել է ծառին, այն շրջվել է ավտոմեքենայի վրա

Ապրիլի 23-ի ժամը 16։28-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արգավանդ ավտոճանապարհին` Արգավանդ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի, ինչպես նաև վնասվել է էլ. սյունը և գազի խողովակը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 65 ՍԼ 589 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն իրականացրել են ծառահատման աշխատանքներ, և ճանապարհը դարձել է երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը