Լրահոս

24.04.2013 13:12


«Ոչ մի կերպ չենք կարողանում որպես ժողովուրդ մեր առաջնահերթությունները ճիշտ ընտրել»

«Ոչ մի կերպ չենք կարողանում որպես ժողովուրդ մեր առաջնահերթությունները ճիշտ ընտրել»

Պապաս պատմում ա՝ երբ պատերազմի ժամանակ հեռվում լսվում էին ինքնաթիռների վնգոցները, բոլորն արդեն վազում էին դեպի թաքստոցները: Ռմբակոծության ավարտից հետո մոտ 5-10 րոպե կատարյալ լռություն էր տիրում: Դրանից անմիջապես հետո արդեն տրանսպորտի ամենաաներևակայելի միջոցներով բժիշկների մոտ էին բերվում անթիվ վիրավորներ: Ու էստեղ հորս ու իր պես այլ բժիշկների համար սկսվում էր ամենադաժան պահը: Պատերազմի դաշտում գործող բժիշկը խաղաղ պայմանների պուպուշ բժիշկը չի: Պատերազմում ամենաթանկ ռեսուրսը ժամանակն ա: Ու հաշված րոպեների ընթացքում բժիշկը պիտի տեղում «սորտիրովկա» անի՝ սկզբից ում վերքն ա կապում, ում ա օգնում: Եթե պարզ երևում ա, որ կոնկրետ մեկը շատ ծանր ա ու հնարավոր ա նույնիսկ մի կես ժամվա ընթացքում մահանա, ապա էդ անբախտին բժիշկը մոտենում ա ՎԵՐՋՈՒՄ: Հրե՞շ ա բժիշկը: Չէ իհարկե: Ուղղակի ներկայի մասին մտածելու, եղածը պահելու խնդիր կա: Առաջնահերթությունը տրվում ա նրանց, ովքեր համեմատաբար թեթև վնասվածքներ ունեն, որպեսզի ա) նրանք նորից հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ կռվի դաշտ, բ) մինչև նոր կրակահերթը կամ ռմբակոծությունը, որը կարող ա լինի ցանկացած պահի, օգնություն ստանան հնարավորինս մեծ թվով մարդիկ: Իսկ, օրինակ, ծանր վիճակում գտնվող մեկ զինվորի վրա 30 րոպե ծախսելու փոխարեն կարելի կլիներ 10 ուրիշ համեմատաբար թեթև վիրավորումներ ունեցողների օգնել:

Հիմի կասեք՝ էս ի՞նչ մի հիշեց: Հիշեցի, որովհետև մոտավորապես էսպիսի վիճակում մեր երկիրն ա հիմա: Ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող չափերի արտագաղթ ունենք, պաշտոնական տվյալներով աղքատության 35% ունենք (հաշվի առնելով մեր պաշտոնական թվերի «հավաստիությունը»՝ դե պատկերացրեք՝ իրականում ինչքան մեծ ա էդ թիվը), փողոցներում գնդակահարվող ու էդպես էլ «չբացահայտվող» բողոքի ցույցեր ունենք, էս հսկայական արտագաղթի ֆոնին հրաշքով շատացող ընտրողների թիվ ունենք, բոլոր մակարդակներում անխնա կեղծվող ընտրություններ ունենք ու էս անպատժելիության մթնոլորտում բուծվող լիքը նոր գողական պըզեներ ունենք: 
Ունենք լիքը խնդիր, բայց ԺԱՄԱՆԱԿ չունենք: Իսկ ունեցած թիքեն էլ վատնում ենք պատմական հայրենիք պահանջելու վրա, անցյալի ողբը հանդիսավոր շուքով կազմակերպելու վրա, մեծ գումարներ ենք ծախսում էդ ողբը ուրիշների կողմից ճանաչել տալու վրա՝ էն աստիճանի, որ արդեն մեզ սկսել են հենց մենակ դրանով էլ ճանաչել: Կարծես՝ էլ մեզնից ուրիշ բան չենք ներկայացնում: Ու էդ ողբը ցուցադրական չասողին էլ պարսավում ենք ու անվանում է՛լ դավաճան, է՛լ թուրք, է՛լ եսիմինչ գյոռ:
Էսօր էլի հերոսաբար ու ընդգծված հայրենասիրությամբ այրվեց Թուրքիայի դրոշը, բոլոր հեռուստաալիքներով առնվազն մի շաբաթ թուրքերու մերը թալող ելույթներ կլսվեն, նորից կտեսնենք, թե որ երկիրը ինչպես մեզ օգտագործեց՝ մյուսին շանտաժ անելով, որ էսա էն երրորդի ինադու ճանաչելու ա Եղեռնը...մեր չիբուռաշկեն էլ իհարկե կանխավ մի 54 անգամ շնորհակալություն կհայտնի՝ թքած ունենալով, որ կարող ա և չճանաչեն ու մենք հայտնվեք տխմար իրավիճակում և այլն: 

Ոչ մի կերպ չենք կարողանում որպես ժողովուրդ մեր առաջնահերթությունները ճիշտ ընտրել, մեջքներս ուղղել, սաշիկություններին վերջ տալ ու բացառապես զբաղվել մեր էս պահին ունեցած մի բուռը կարգին, իրավական պետություն սարքելով, որ հետո նոր իզորու լինենք լոփո-լոփո բաներ պահանջելու կամ այլ շռայլություններ մեզ թույլ տալու: Իսկ ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, սպառվում գնում ա...

Այս խորագրի վերջին նյութերը