Լրահոս

25.04.2013 11:07


Բակո Սահակյանը հանդիպել է ԵՄ-ՀՀ բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է ԵՄ-ՀՀ բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը եւ այս համատեքստում արժեւորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաեւ Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը:
Երկուստեք նշվել է փոխգործակցության համար հնարավորությունների լայն դաշտի առկայությունը եւ այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը