Լրահոս

29.04.2013 22:23


Տեսախցիկներ նաև Հյուսիսային պողոտայում

Տեսախցիկներ նաև Հյուսիսային պողոտայում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Տերյան  և Հին Երևանցու փողոցների խաչմերուկում (Հյուսիսային պողոտա):

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը