Լրահոս

30.04.2013 10:11


Սերժ Սարգսյանը մերժե՞լ է Թամամյանի դիմումը

Սերժ Սարգսյանը մերժե՞լ է Թամամյանի դիմումը

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ չորս տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը ներման դիմումներ էր գրել Սերժ Սարգսյանին, մերժվել է:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանից, սակայն վերջինս նշել է, թե առաջին անգամ է լսում այդ մասին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ պարզապես տեղյակ չէ, որ դիմումը մերժվել է, փաստաբանը պատասխանել է. «Ես այդ մասին անգամ խոսակցություններ էլ չեմ լսել»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը դատապարտվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից: 

Այս խորագրի վերջին նյութերը