Լրահոս

30.04.2013 10:45


Արեգ Գևորգյան. «Այսօր Երևանի փողոցները մի քանի ժամով կվերադառնան իրենց իրական տիրոջը»

Արեգ Գևորգյան. «Այսօր Երևանի փողոցները մի քանի ժամով կվերադառնան իրենց իրական տիրոջը»

Երևանի, իսկ այնուհետև Հայաստանի ազատագրումը ՀՀԿ-ական խուժանից, հանցավորության մեջ թաթախված ոստիկանությունից և հանցագործների սպասարկու ոստիկանապետից, կոռումպացված քաղաքապետարաններից և նշանակովի քաղաքապետերից ու այս բոլորին առաջնորդող, ընտրակեղծարար Սերժ Սարգսյանից կախված է միայն մեր վճռականությունից ու մեր արժանապատիվ, ՀՀ քաղաքացուն վայել ապրելու ցանկությունից: Իրավճակն էնպիսի է, որ մոտակա օրերին մենք ունենք մեր ցանկությունները կյանքի կոչելու բոլոր հնարավորությունները: Վարչախմբի դիրքերը անհամեմատ թուլացած են: Այն գտնվում է լիակատար մեկուսացման մեջ, նրա նկատմամբ անվստահությունն ու ատելությունը հասել են իրենց բարձրակետին, միևնույն ժամանակ հակաբռնապետական ուժերն ունեն համախմբվելու, ընտրակեղծարար մեքենային միասնական դիմադրություն ցուցադրելու և ուժերի համադրմամբ երկիրը բռնազավթողներին կործանիչ հարված հասցնելու իրական, աննախադեպ հնարավորություն: Մեր ազատության ու մեր ապագայի բանալին մեր ձեռքերում է:

Ժամը 18:00-ին բոլորս միասին լինենք Ազատության հրապարակում և ներդնենք մեր լուման վերջնականապես իշխանությունը քաղաքացուն հանձնելու գործում:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը