Լրահոս

30.04.2013 18:10


ՀՅԴ նախընտրական հանդիպումներ

ՀՅԴ նախընտրական հանդիպումներ
Երեւանի ավագանու ընտրություների նախընտրական հանդիպումների շրջանակում ՀՅԴ ներկայացուցիչները   մայիսի 1-ի ժամը 18:30-ին Քանաքեռ Զեյթուն  վարչական շրջանում Դավիթ Անհաղթի պուրակում կհանդիպեն ընտրողների հետ (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյան): 
Մայիսի 1-ի ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանում Ազատամարտիկների այգում ընտրողների հետ կհանդիպեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ, ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ մայիսի 1-ին նախընտրական քայլարշավներ կկազմակերպվեն Աջափնյակ, Էրեբունի, Մ.–Սեբաստիա վարչական համայնքներում:

Այս խորագրի վերջին նյութերը