Լրահոս

01.05.2013 02:01


Խոշոր ավտովթար Գարեգին Նժդեհի հրապարակում

Այսօր՝ ժամը 00:15–ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհի հրապարակում։ 03oo033 պետհամարանիշով BMWX5 մակնիշի մեքենան գերբարձր արագությամբ առաջին մասի կողմից ընթացել է դեպի Գ. Նժդեհի հրապարակ և բախվելով հրապարակի սալիկներին՝ ընկել է մետրոյի մուտքի մոտ, այսինքն՝ փոսի մեջ։

Ավտոմեքենայի մեջ եղել է միայն վարորդը։ Ականատեսների վկայությամբ՝ նա շատ ծանր վիճակում էր։

Պատահարի հետևանքով տուժել էին նաև հարակից խանութները։ 

Այս խորագրի վերջին նյութերը