Լրահոս

01.05.2013 10:26


Մետրոյով երթևեկելը շատ բան է ասում մարդու ծառայության տարիներին կատարած աշխատանքի մասին...

Մետրոյով երթևեկելը շատ բան է ասում մարդու ծառայության տարիներին կատարած աշխատանքի մասին...

Իմ շատ սիրելի ընկերները ինձ հաճախ մեղադրում են Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) հետ ֆեյսբուքյան ընկերության ու հարգանքով վերաբերվելու համար: Ուրեմն ասեմ, Ռոբերտ Մելքոնյանը արդեն մեկ տարի է թոշակի է գնացել ու որևէ մեկը չի ասում, որ նա իր աշխատանքի ընթացքում թալանով է զբաղվել, կոռուպցիայի մեջ է խրված եղել, սրա նրա վզին նալոգ է դրել և այլն: Նրա նկատմամբ մեղադրանքները հնչում են միայն միտինգների ժամանակ ոչ կոռեկտ ու երբեմն բռիության հասնող վարքագծի համար, սակայն այդ ամենը մտնում է նրա ծառայողական պարտականությունների կոպիտ, կամ «նուրբ» վարմունքի մեջ, իսկ ինձ համար կարևորը այն է, որ պաշտոնավարությունից հետո ես ցանկացած ոստիկանի տեսնում եմ ոչ թե «Բենթլի» վարելիս, այլ մետրոյով երթևեկելիս, որը շատ բան է ասում մարդու ծառայության տարիներին կատարած աշխատանքի մասին...

Առաքել Սեմիրջյան

Այս խորագրի վերջին նյութերը