Լրահոս

01.05.2013 11:11


Ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը ծանր է

Ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը ծանր է

Ապրիլի 30-ին՝ ժամը 21։17-ին, ԱԻՆ–ը տեղեկություն էր ստացել, որ Ախուրյան–Կառնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 21 ԼԼ 104 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խորեն Գալստյան, ծնվ. 1989թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը՝ Խ. Գալստյանը և ավտոմեքենայի ուղևոր Արմեն Շեկոյանը (ծնվ.1989թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ–փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը