Լրահոս

02.05.2013 19:00


Հայտնիները՝ ընտանեկան բռնության մասին

Հայտնիները՝ ընտանեկան բռնության մասին

Սույն թվականի մայիսի 7-ի ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կանանց իրավունքների կենտրոնի և կենտրոնին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ցանցի անդամների կողմից նկարահանված «Ո՛չ ընտանեկան բռնությանը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ  արվեստի և սպորտի ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցած արական սեռի  ներկայացուցիչները, ովքեր իրենց վերաբերմունքն են արտահայտում կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության վերաբերյալ և իրենց ուղերձն են հղում դեպի լայն հասարակություն: 

Ֆիլմի շնորհանդեսին հրավիրված են տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, դեսպանատների, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆիլմում նկարահանված ՀՀ արվեստի և սպորտի  հայտնի ներկայացուցիչները: 

Այս խորագրի վերջին նյութերը