Լրահոս

03.05.2013 14:50


Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ

Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
 
Պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր, և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները:

Այս խորագրի վերջին նյութերը