Լրահոս

04.05.2013 09:55


ԱԺ բուֆետում խաբո՞ւմ են

ԱԺ բուֆետում խաբո՞ւմ են

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ԱԺ քառօրյայի վերջին օրը վերաբացվեց տեւական ժամանակ վերանորոգման մեջ գտնվող բուֆետը։ Գեղեցիկ ու նորովի կահավորված բուֆետում այսուհետ այցելուները կսպասարկվեն «Արտ-Լանչ» մոդայիկ անվանումով կազմակերպության կողմից։
Ըստ թերթի՝   սննդի գներն ուղիղ համեմատական են բուֆետի շքեղ տեսքին։ Խորհրդարանի նախորդ բուֆետից բան չի մնացել։ «Ընդ որում՝ բուֆետի այցելուներին խաբում են գնի և չափաբաժնի մեջ։ Եթե այցելուն ցանկանում է կես բաժին վերցնել որեւէ ուտեստից, ապա դա ավելի թանկ է նստում նրա վրա, քան եթե նա պահանջեր մեկ բաժին։ Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար «Արտ-Լանչ»-ի կողմից հրամցվող կերակրատեսակներից բերենք մի քանի օրինակ։ Եթե բրնձով փլավի մեկ բաժինն արժե 300 դրամ, ապա դրա կեսի համար պարտավոր ես վճարել 250 դրամ, հաճարով սնկով փլավի մեկ բաժինը 500 դրամ է, կեսը՝ 350 եւ այլն։
Մեզ չհաջողվեց պարզել, թե ում է պատկանում «Արտ-Լանչ» կազմակերպությունը, բայց մի բան հաստատ է՝ պատահական մարդուն հնարավորություն չէր տրվի գործունեություն ծավալել խորհրդարանում՝ նման գնային քաղաքականության պայմաններում»,- գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը