Լրահոս

05.05.2013 10:36


Գազի արտահոսք` պայթյունով

Գազի արտահոսք` պայթյունով

Մայիսր 5-ի ժամը 04։03-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի 14-րդ փողոցի թիվ 20 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` պայթյունով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1990թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի էունեցել բնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետևանքով վնասվել են տան հիմնային պատերը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տարհանվել են 1960թ.ծնված Վ. Գալստյանը, 1965թ. ծնված Սեդա, 1986թ. ծնված Վահան և 1988թ. ծնված Գալուստ Գալստյանները և 1989 թ. ծնված Անի Հակոբյանը:

Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում:

Զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը