Լրահոս

05.05.2013 12:35


Ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցում է ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցում է ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Երեւանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 15.08 % (123121):
2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ ժամը 11:00-ի դրությամբ Երեւան քաղաքում ընտրություններին մասնակցել էին ընրելու իրավունք ունցող 86,601 քաղաքացի, որը կազմում է 10.50 %:
2012թ. մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին Երեւանում մասնակցել էին քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 14,65 % (119220 ):
Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցում է 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշը: Այս ժամանակ բարձր մասնակցության ցուցանիշը մեկնաբանվեց այն հանգամանքով, որ վաղ առավոտյան մեծ ծավալով շրջիկ խբեր են աշխատել, տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, իսկ անձնագրերում թանաքի ցնդելու փաստն էլ նպաստել է այդ շրջիկ խբերի արդյունավետ «աշխատանքի»: Տեսնես այս անգամ քաղաքացինե՞րն են ավելի ոգեւորված, թե՞ շրջիկ խբերը:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը