Լրահոս

05.05.2013 14:04


8/08-ում փորձել են խլել iLur.am-ի թղթակցի տեսախցիկը

8/08-ում փորձել են խլել iLur.am-ի թղթակցի տեսախցիկը

iLur.am-ի թղթակիցը Մալաթիա–Սեբաստիայի 8/08 ընտրատեղամասում լսել է, թե ինչպես մի կին ինչ-որ մեկին պատմում է, որ իր անձնագրի սերիան չէր համապատասխանում մատյանում գրված սերիային: Լրագրողը սկսել է տեսանկարահանել ու հարցրել է, թե ինչի մասին է խոսքը, սակայն կինն արագորեն հեռացել է: Երբ թղթակիցը գնացել է նրա հետևից՝ ճշտելու համար, թե ինչ է կատարվում, կինը շրջվել է ու փորձել լրագրողի ձեռքից խլել տեսախցիկը, ինչը նրան չի հաջողվել:

Այս խորագրի վերջին նյութերը