Աշխարհ

06.05.2013 09:58


Եգիպտոսում կրակել են վարչապետի ավտոշարասյան վրա

Եգիպտոսում կրակել են վարչապետի ավտոշարասյան վրա

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Կահիրեում կրակահերթի է ենթարկվել Եգիպտոսի վարչապետ Հիշամա Կանդիլայի ավտոարասյունը։

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայրաքաղաքի թաղամասերից մեկում վարչապետի ավտոշարասյան մեջ փորձել է խցյվել մեկ այլ մեքենա, սակայն երբ անվտանգության աշխատակիցները փորձել են այն դուրս հանել, դրանում գտնվողներից մեկը 2 անգամ կրակել է նրանց ուղղությամբ։

Իշխանություններն արդեն հայտնել են, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։ Ոստիկանները ձերբակալել են մեքենայում գտնվող 18-29 տարեկան 5 տղամարդու, ովքեր ասել են, թե տեղյակ չեն եղել, որ մեքենայի մեջ եղել է երկրի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը