Լրահոս

06.05.2013 11:01


Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացում Կարմիր Շուկայում

Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացում Կարմիր Շուկայում

Մայիսի 4-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

ՊԲ հրամանատարն իր ելույթում բարձր է գնահատել Արցախյան ազատամարտում ձորակի ազատամարտիկների ունեցած ներդրումը և շնորհակալություն հայտնել բարերար Մհեր Ոսկանյանին նման հայրենանվեր նախագիծը կյանքի կոչելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը