Լրահոս

06.05.2013 15:33


Պարտված ՕԵԿ–ը շնորհավորում է հաղթած 3 ուժերին

Պարտված ՕԵԿ–ը շնորհավորում է հաղթած 3 ուժերին

Երևանի ավագանու ընտրություններում պարտված «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությունը.

««Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական 3 ուժերին։ Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:

Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ, և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:

Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին»:

Այս խորագրի վերջին նյութերը