Աշխարհ

08.05.2013 10:35


Սիրիայի բանակը գրավել է ռազմավարական նշանակության քաղաք

Սիրիայի բանակը գրավել է ռազմավարական նշանակության քաղաք

Սիրիայի կառավարական զորքերն այսօր երկրի հարավում գտնվող Հիրբետ Գազալի քաղաքից դուրս են մղել ապստամբներին։ Այս քաղաքով անցնում է դեպի Հորդանան հիմնական մայրուղին։

Ապստամբներն այժմ մտավախություն ունեն, որ Բաշար Ասադը կվերականգնի մայուղու վերահսկողությունը, որով կարող են մեծ քանակությամբ ռազմամթերք տեղափոխել Սիրիայի հարավային շրջաններ։ «Ինտերֆաքսը», հղում անելով ապստամբների աղբյուրներին, հայտնում է, որ շուրջ 1000 գրոհային ստիպված լքել է Հիրբետ Գազալը, այն բանից հետո, երբ ընդդիմադիր ռազմական խորհուրդը չի կարողացել նրանց ապահովել զենքով։

Այս խորագրի վերջին նյութերը