Լրահոս

08.05.2013 19:41


Սպառնում են լրագրողին և նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)

Սպառնում են լրագրողին և նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)

Այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից (առայժմ հեռախոսահամարը չենք հրապարակում, փորձում ենք նաեւ սեփական ուժերով պարզել, թե այն ում անունով է գրանցված) եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաեւ նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները եւ նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը:

Դիմում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ձայնագրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ու խնդրում ենք ապահովել Անի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը: Պատրաստ ենք տրամադրել սպառնացողի հեռախոսահամարը:

Հ.Գ. Քիչ առաջ «Հետքը» հանցագործության մասին նաեւ գրավոր հաղորդում փոխանցեց ՀՀ ոստիկանությանը՝ նշելով լրագրողին սպառնացողի բջջային հեռախոսահամարը եւ կցելով հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:

hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը