Լրահոս

09.05.2013 12:07


Իվանիշվիլին բացել է Հեյդար Ալիևի հուշարձանը և շնորհակալություն հայտնել կրտսեր Ալիևին

Իվանիշվիլին բացել է Հեյդար Ալիևի հուշարձանը և շնորհակալություն հայտնել կրտսեր Ալիևին

Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Ռուսթավի քաղաքում Հեյդար Ալիևի անունը կրող զբոսայգի և Ալիևի հուշարձանն է բացվել։ Այս արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտարարել է, որ Հեյդար Ալիևը վրաց-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել:

«Հենց Հեյդար Ալիևի շնորհիվ է ադրբեջանական նավթն այսօր հոսում Վրաստանի տարածքով: Բաքու-Թբլիսի-Ջեյհան նավաթամուղն իրականացվեց նրա շնորհիվ»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Իսկ Հեյդարի որդի Իլհամ Ալիևին Իվանիշվիլին շնորհակալություն է հայնտել Վրաստանին ադրբեջանական գազը փոխզիջումային գնով վաճառելու համար:

Իվանիշվիլին ասել է նաև, որ վրաստանաբնակ ադրբեջանցու նախարարի պաշտոնում է նշանակելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը