Լրահոս

09.05.2013 14:30


Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա առիթով

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա առիթով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա առիթով

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի օրվա առիթով: Մեր ժողովրդի մայիսյան հաղթանակների բերկրանքը հպարտությամբ է լցնում բոլորիս սրտերը: Հայ ժողովուրդը լավ գիտե խաղաղոքւթյան գինը և թե որքան թանկ են խաղաղ աշխատանքի և ստեղծագործության պտուղները:

Բայց միշտ, երբ հայրենիքը եղել է վտանգի մեջ և զգացել է իր որդիների մաքառման կարիքը, մեր ամբողջ ժողովուրդը՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ ոտքի է ելել և մինչև վերջ կատարել է իր պարտքը: Սրտանց ողջունում եմ Հայրենական Մեծ Պատերազմի հայ վետերաններին, ում շնորհիվ հնարավոր դարձավ ջախջախել ֆաշիզմը:

Սրտանց ողջունում եմ նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, ում շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ստացել է խաղաղ ապրելու ու արարելու հնարավորություն:

Բոլորին մաղթում եմ անկոտրում կամք, առողջություն ու երկար տարիների կյանք:

Խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին:

Այս խորագրի վերջին նյութերը