Լրահոս

10.05.2013 10:40


Պատահար Դիմիտրով գյուղում. կան տուժածներ

Պատահար Դիմիտրով գյուղում. կան տուժածներ
Մայիսի 10-ի ժամը 08։56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-21010» մակնիշի 97 LS 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Նախնական տվյալներով կա չորս տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը