Լրահոս

15.05.2013 17:04


Հիմնարկության դրամարկղից գումար գողացողին հայտնաբերել են

Հիմնարկության դրամարկղից գումար գողացողին հայտնաբերել են
Մայիսի 14-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել հիմնարկություններից մեկի տնօրենն ու հայտնել, որ 1980թ. ծնված Սամվել Գ.-ն ընկերության դրամարկղից գողացել է 200 000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 17։40-ին, Սամվել Գ.-ն հայտնաբերվել է Մարտունի քաղաքի իր վարձակալած բնակարանում և բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը