Լրահոս

15.05.2013 17:40


Գյուղացիները փորձել են փակել Երևան–Արմավիր ավտոճանապարհը (տեսանյութ)

Գյուղացիները փորձել են փակել Երևան–Արմավիր ավտոճանապարհը (տեսանյութ)

Արմավիր մարզի Մրգաշատ համայնքի բնակիչներն, ում բերքը վնասվել էր կարկտահարությունից, փորձել են փակել Երևան–Արմավիր ավտոճանապարհը։ Նրանց վրդովվեցրել է այն, որ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այցելելով մարզ՝ վնասի հստակ փոխհատուցման և դրա ժամկետի մասին ոչինչ չի ասել։

Ոստիկանությնները գյուղացիներին թույլ չեն տվել փակել ճանապարհը։ Մի պահ քաշքշուկ է սկսվել, որն արագ հարթվել է։ Նույն մարզի Արմավիր գյուղի բնակիչները ևս բողոքի են դուրս եկել և փակել գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը